Հայիթիի հաջորդ նախագահը բանանագործ Ժովենել Մոյիսն է
Հայիթիի հաջորդ նախագահը Ժովենել Մոյիսն է: Այս մասին պաշտոնապես հայտարարել է երկրի ժամանակավոր ընտրական խորհուրդը:
Հայիթիի նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել անցած տարի նոյեմբերին: Ժովենել Մոյիսը ստացել էր քվեների 55,6 տոկոսը: Ընտրական խորհուրդը երկարատև ուսումնասիրում էր մրցակից թեկնածուների բողոքները ընտրախախտումների վերաբերյալ: Վերջնական արդյունքները հրապարակվել են երեկ:
Ժովենել Մոյիսը 48 տարեկան գործարար է, զբաղվում է գյուղատնտեսությամբ, մասնավորապես՝ բանանագործությամբ: Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի փետրվարի 7-ին: