211652_close_icon
views-count7361 դիտում article-date 18:24 06-01-2017

Ասադի ուժերը քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում. Anadolu

Դամասկոսի մոտ գտնվող Վադի-Բարադա հովտում Բաշար Ասադի ուժերը քլոր պարունակող զենք են կիրառել: Այդ մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին: Աղբյուրների տվյալներով՝ հունվարի 5-ի առավոտյան Ասադի ուժերը քլորով ռումբեր են նետել հովիտ, ինչի հետևանքով զոհվել է 8 խաղաղ բնակիչ: Գործակալությունը նշում է, որ Հալեպի վերահսկողությունը ձեռք բերելուց հետո Ասադի զինվորականները կենտրոնացրել են իրենց ուժերը Դամասկոսի արևմուտքում գտնվող Վադի-Բարադա շրջանում:

Նմանատիպ նյութեր