7928 դիտում
17:47 07-01-2017
Գերմանիայի հակահետախուզական ծառայությունը Ռուսաստանին մեղադրել է ԵԱՀԿ-ի համակարգչային ցանցի վրա հաքերային հարձակում կազմակերպելու մեջ
Գերմանիայի Սահմանադրության պահպանության հարցերով վարչությունը, որը հակահետախուզական գործունեություն է ծավալում, ենթադրում է, որ 2016 թ-ի նոյեմբերին ԵԱՀԿ համակարգչային ցանցի վրա կատարված հաքերային հարձակման հետևում կանգնած են ռուսական ցանցահենները։
Այդ մասին, ինչպես նշում է Tass-ը, DPA գործակալությանը տված հարցազրույցում ասել է վարչության պետ Հանս-Գեորգ Մաասսենը։
Վերջինի խոսքով՝ ենթակառուցվածքը, որի միջոցով տեղի է ունեցել հաքերային հարձակումը, նույն APT28-ի դեպքի նման է, որի ժամանակ հաքերային նախորդ տարի հարձակում իրականացվեց Բունդեսթագի կայքի վրա։
«APT28-ի դեպքում ապացույցներ կան, որոնք մատնանշում են ռուսական աղբյուրներին»,-հայտարարել է Մաասսենը։
ԵԱՀԿ համակարգիչների վրա հարձակման մասին հայտնի էր դարձել 2016թ-ի դեկտեմբերի 28-ին։ Հաքերներին, սակայն, չէր հաջողվել վնասել տվյալների բազան։
Նմանատիպ նյութեր
1822 դիտում
17:05 19-12-2020
Պոմպեոն բացահայտված հաքերային խոշոր հարձակման համար մեղադրել է Ռուսաստանին
1895 դիտում
11:20 23-01-2017
ԱՄՆ-ի հակահետախուզական ծառայությունը հետաքննում է Մոսկվայի հետ Թրամփի խորհրդականի հավանական կապը
8038 դիտում
12:12 14-10-2017
Լոնդոնը մեղադրել է Թեհրանին բրիտանական խորհրդարանի կայքի վրա կատարված հաքերային հարձակման մեջ
Այս բաժնից
1327 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1180 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1165 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո