1898 դիտում
11:20 23-01-2017
ԱՄՆ-ի հակահետախուզական ծառայությունը հետաքննում է Մոսկվայի հետ Թրամփի խորհրդականի հավանական կապը
Ամերիկյան հակահետախուզական ծառայությունը հետաքննություն է սկսել՝ կապված երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննի ու ՌԴ-ի միջև եղած հավանական կապի մասին, գրում է The Wall Street Journal-ը։
Թերթը տեղեկություններ չունի այն մասին, թե երբ է սկսվել հետաքննությունը և արդյո՞ք որևէ ապացույցներ են հայտնաբերվել ենթադրյալ կապի վերաբերյալ։ Սպիտակ Տանը նույնպես այդ մասին ոչինչ հայտնի չէ։
Միևնույն ժամանակ նշվում է, որ հակահետախուզական ծառայությունը կարող էր մտահոգված լինել Ֆլիննի ու Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներով։ Դեկտեմբերի 29-ին վերջիններս 5 անգամ զանգահարել են իրար, երբ դեռ ԱՄՆ-ի նախագա Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ սահմանեց Մսկվայի դեմ։
Նմանատիպ նյութեր
13175 դիտում
23:20 20-07-2017
Պաշտոնից ժամանակավորապես հեռացվել են Վրաստանի հակահետախուզական և սահմանային ոստիկանության ղեկավարները
Այս բաժնից
1339 դիտում
23:14 01-02-2025
Ուկրաինայի ապագան վտանգված է. քաղաքագետ
1192 դիտում
22:57 01-02-2025
Բունդեսթագը մերժել է ընդդիմության առաջարկած հակամիգրացիոն օրինագիծը
1177 դիտում
22:35 01-02-2025
Եվրամիությունը քաղաքական ճնշում է գործադրում Հունգարիայի վրա. Սիյարտո