211652_close_icon
views-count9731 դիտում article-date 22:12 07-01-2017

Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքից

Իրաքն ու Թուրքիան պայմանավորվել են Իրաքի հյուսիսում՝ Բաաշիկա բնակավայրի մոտ տեղակայված թուրքական զորքերի դուրսբերման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար Աբադին, տեղեկացնում է Al Sumaria հեռուստաալիքը։ «Ձեռք է բերվել պայմանավորվածություն Բաաշիկայից թուրքական ուժերի դուրսբերման Իրաքի պահանջի վերաբերյալ»,- հայտարարել է Իրաքի վարչապետը։ Բաղդադը բազմիցս է բարձրացրել Իրաքից թուրքական զորքի անհապաղ դուրսբերման պահանջը, համարելով, որ Բաաշիկայում թուրքական զորքերի ներկայությունը միջամտություն է երկրի ներքին գործերին և խախտում Իրաքի ինքնիշխանությունը։

Նմանատիպ նյութեր