Ուժեղ պայթյուն է որոտացել Սիրիայում․ կան զոհեր և վիրավորներ
Ինչպես հաղորդում են սիրիական լրատվամիջոցները, Սիրիայում պայթյուն է որոտացել։ Դեպքը տեղի է ունեցել Դամասկոսի մարզում, որտեղ պայթել է ավտոմեքենայում տեղադրված ռումբը։
Պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, իսկ վիրավորների թիվը հասնում է 15-ի։
Ոստիկանությունն ու համապատասխան մարմինները պարզում են միջադեպի մանրամասներն ու կազմակերպիչներին։