211652_close_icon
views-count4420 դիտում article-date 17:03 16-07-2017

Չինաստանը հաջողությամբ փորձարկել է մարտական-հետախուզական ԱԹՍ-ը

Չինաստանում հաջողությամբ են անցել տեղական արտադրության նորագույն մարտական, հետախուզական անօդաչու թղչող սարքի (ԱԹՍ) փորձարկումները: Ինչպես հայտնում է CGTN հեռուսատաալիքը, այն այժմ պատրաստ է սերիական արտադրության համար: Նշվում է, որ ԱԹՍ-ի առաջին փորձնական թռիչքն անցկացվել է Հեբեյ նահանգի օդանավակայաններից մեկում: Այն տևել է 20 րոպե: Զինվորականների խոսքով, խդիրներ չեն գրանցվել: Նախագածի ղեկավարը հայտնել է, որ մի շարք երկրներ արդեն իսկ չինական արտադրության ԱԹՍ-ի ձեռք բերման հետաքրքրություն են հայտնել: «Այսօրվա փորձարկումը ցույց է տալիս, որ CH-5 դիզայնը վերջնական է և մենք պատրաստ են մասսայական արտադրության», - ասել է նա: Հիշեցնենք, որ այս մարտական ԱԹՍ-ի նախատիպի առաջին թռիչքը տեղի է ունեցել 2015 թ-ին:

Նմանատիպ նյութեր