211652_close_icon
views-count8847 դիտում article-date 14:47 09-01-2017

Ռուսաստանի երկնքում պայծառ երկնաքար է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հունվարի 7-ին Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Օնեժի շրջանում արձանագրվել է պայծառ երկնաքարի, որը թռիչքի ընթացքում պայթել է։ Այդ մասին Ria Novosti-ին հայտնել է Պուլկովոյի աստղադիտարանի ներկայացուցիչը։ «Մեծ արագությամբ թռչել է մի բան, որը մենք անվանում ենք բոլիդ, այսինքն՝ խոշոր ասուպ։ Թռիչքի հետագիծը հնարավոր կլինի որոշել կատարված տեսանկարահանումների ու լուսանկարների վերլուծությունից հետո»,-պարզաբանել է նա։ Նախնական տվյալներով՝ այն այրվել է մթնոլորտի խիտ շերտերի մեջ՝ Երկիր մոլորակի մակերևույթից մոտ 50 կմ բարձրության վրա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր