211652_close_icon
views-count2382 դիտում article-date 20:43 15-12-2014

Ռուսաստանի լճերից մեկում երկնաքար է հայտնաբերվել

ՌԴ-ի կազմի մեջ մտնող Կարելիայի հանրապետության լճերից մեկում երկնաքար է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է «Космопоиск» միջազգային գիտահետազոտական խումը: Երկնաքարը ծածկված է եղել ավազի երկու մետրանոց շերտով: Տիեզերական օբյեկտի անկման վայրում բարձր ռադիոակտիվ ֆոն է նկատվում: Ականատեսների վկայությամբ, երկնաքարն ընկել էր լճի մեջ գրեթե անաղմուկ` կոտրելով շառցաշերտը եւ լճի սառած մակերեւույթին թողնելով 12 մետր տրամագծով բացվածք:

Նմանատիպ նյութեր