211652_close_icon
views-count1150 դիտում article-date 12:28 22-01-2024

Բեռլինի երկնքում փոքրիկ երկնաքար է պայթել

Բեռլինի երկնքում հունվարի 21-ի գիշերը փոքրիկ երկնաքար է պայթել։ Այս մասին գրում է Spiegel-ը՝ հղում անելով Եվրոպական տիեզերական գործակալության աշխատակից Ռիչարդ Մոյսլին, որը ղեկավարում է մոլորակը երկնաքարերի հարվածներից պաշտպանելու բաժինը։

Եվրոպական տիեզերական գործակալության փորձագետները վստահ են եղել, որ երկնային մարմինը վտանգ չի ներկայացնում Երկրի համար։ Երկնաքարն առաջինը հայտնաբերել է հունգարացի աստղագետ Քրիստիան Սառնեցկին, որն այն գրանցել է հունվարի 20-ի երեկոյան Բրանդենբուրգում։ 

Երկնային մարմնի տրամագիծը գնահատվում է մեկ մետր։ Քեմբրիջի Minor Planet Center-ի տվյալները ցույց են տալիս, որ երկնաքարը քայքայվել է Գերմանիայի ժամանակով 1:32-ին, Բեռլինից հարավ-արևմուտք: Երկնքում երևացել է հրե գունդ, որի փայլը նկատվել է նաև Լայպցիգում և Պրահայում, նշում է Spiegel-

Նմանատիպ նյութեր