Էդուարդ Շարմազանովը մասնակցելու է Իրանի նախկին նախագահի հուղարկավորությանը
Հունվարի 9-ին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
[url=https://shamshyan.com/hy/article/2017/01/09/1055537/]Հիշեցնենք[/url], որ Ռաֆսանջանին մահացել է երեկ՝ սրտի կաթվածից, Թեհրանի կլինիկաներից մեկում։