718 դիտում
16:23 11-02-2025
Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան
Այսօր ցինիզմի և անբարոյականության բացահայտ դրսևորման ականատեսը եղանք։ Խորհրդարանի պատերից ներս, որը վաղուց արդեն իր նպատակներով և դերակատարությամբ չի հանդիսանում քաղաքական երկխոսության արվեստի և քաղաքացիների իրավունքների պաշտպանության վայր, հայտնի տխրահռչակ պաշտոնյան իրեն թույլ տվեց թունավոր սարկազմի նոտաներով կշտամբել արցախցի լրագրողին՝ մեղադրելով նրան վախկոտության մեջ, մասնավորապես՝ «առանց կռվի» հայրենի հողը թողնել-հեռանալու մեջ։ Այս մասին գրել է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
«Նման մեղադրանքներ անող սուբյեկտը չի էլ գիտակցում իր և իր քաղաքական թիմի մեղքի ողջ խորությունը։ Արդյո՞ք այս քաղաքական ուժը չհանձնեց Արցախը, արդարանալով պարապ դեմագոգիայով։ Մի՞թե այս նույն մարդիկ չէին, որ իրենց կարճատես ու դավաճանական արտաքին քաղաքականությամբ թույլ տվեցին Արցախի շրջափակումը՝ հասցնելով բնակչությանը հումանիտար աղետի, որի մասշտաբները ժամանակակից աշխարհը դեռ ամբողջությամբ չի ըմբռնել։ Եվ վերջապես, սրանք չէի՞ն, ովքեր հրաժարվեցին ակտիվ դիմադրել 2023 թվականի սեպտեմբերին Արցախի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները։
Ինչպես կարելի է իրեն թույլ տալ կշտամբել այն մարդկանց, ովքեր գրեթե մեկ տարի լինելով հումանիտար աղետի կրողները, ցեղասպանությունից մազապուրծ են եղել՝ մի կերպ փրկելով իրենց և իրենց ընտանիքների կյանքը: Սույն սուբյեկտը չի էլ գիտակցում, որ «կռիվը» ոչ միայն զենքի կռիվ է, այլև՝ գոյապայքար, իսկ «կռվեի՛ք» արտահայտությունն առաջին հերթին հենց իրեն ու իր քաղաքական ճամբարին է ուղղված։
Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով, և նրանց ողորմելի փորձերը՝ սլաքները տեղափոխել ուրիշների վրա, ոչ այլ ինչ են, քան բարոյական ձախողման վերջին ակտի դրսևորում։
Քաղաքագիտության պրիզմայով նման միջադեպերը վկայում են քաղաքական մշակույթի դեգրադացիայի մասին, որում պատասխանատվությունը միտումնավոր փոխարինվում է ագրեսիվ պոպուլիզմով։ Իշխանությունները, ճգնաժամային իրավիճակները որպես դրանց հաղթահարման և ապագա կանխարգելման դասեր օգտագործելու փոխարեն, զբաղված են ներսում թշնամու որոնմամբ՝ օգտագործելով տառապանքը որպես գործիք՝ վարկաբեկելու նրանց, ովքեր ավելի բարոյական իրավունք ունեն դրա մասին խոսելու։ Սա այլևս քաղաքականություն չէ, սա քաղաքական սնանկության տեսարան է։
Ամփոփելու համար հարկ է նշել, որ յուրաքանչյուր ցինիկ հարձակում մի յուրովի բացահայտում է։ Նրանք, ովքեր իրենց թույլ են տալիս նման կեղտոտ ու ցինիկ խոսքեր, արտահայտում են իրենց քաղաքական անզորության և ամուլության խոստովանությունը»,- գրել է նա:

Նմանատիպ նյութեր
7468 դիտում
09:31 25-05-2020
Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով. Ն. Փաշինյան
3360 դիտում
13:53 30-07-2020
Քանի որ Նիկոլի դիմակը պատռվել է, ստիպված բժշկական դիմակով է դեմքը թաքցնում. Աննա Մկրտչյան
Այս բաժնից
616 դիտում
15:59 11-02-2025
Աշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի Մասունքը
712 դիտում
15:44 11-02-2025
Տրանսպորտում տուգանքներ դուրս գրող հսկիչներ առայժմ չկան. տրանսպորտի վարչության պետ