211652_close_icon
views-count2203 դիտում article-date 11:42 11-01-2017

Ֆրանսիայի ոստիկանությունն ազատ է արձակել Քիմ Քարդաշյանի գողության գործով ձերբակալվածներից 4-ին

Ֆրանսիայի իրավապահներն ազատ են արձակել ամերիկյան ռելաիթի շոուի աստղ, 36-ամյա Քիմ Քարդաշյանին թալանելու կասկածանքով ձերբակալված 16 ձերբակալվածներից 4-ին։ Այդ մասին հայտնել է «Europe-1» ռադիոկայանը։ Ազատ արձակվածներից մեկը Քիմի վարորդն է եղել։ Նրանցից ոչ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Հիշեցնենք, որ աղմկահարույց գողությունը կատարվել էր 2016 թվականի հոկտեմբերի 3-ին, Փարիզի հայտնի հյուրանոցներից մեկի համարից, որտեղ հյուրընկալվել էր Քիմը։ Ոստիկանական համազգեստով անձինք ներխուժել էին հյուրանոցի համարը և ատրճանակի սպառնալիքի տակ տարել 11 միլիոն դոլար արժողության զարդեր։

Նմանատիպ նյութեր