16838 դիտում
10:14 13-01-2017
Զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն՝ կաշխատեմ. Ալիկ Սարգսյան. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որը պաշտոնանկությունից հետո նշանակվեց Սերժ Սարգսյանի խորհրդական, ցանկանում է դառնալ Արտակարգ իրավիճակների նախարար և փորձում է ստանալ վերջինիս «դաբրոն»։
Հիշեցնենք, որ այդ պաշտոնը թափուր մնաց անցած տարեվերջին Արմեն Երիցյանի մահից հետո, և այժմ ժամանակավոր պաշտոնակատար է փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը։ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն այդ պաշտոնին նշանակելու վերաբերյալ առաջարկություն չի արվել, ինքը նման քննարկման մասին տեղյակ չէ։ Սարզսյանը, սակայն, չհերքեց, որ եթե ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ առաջարկություն լինի, ինքն այն կընդունի։ «Ես զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն, կաշխատեմ։ Եթե ասեմ ցանկության չունեմ, դա ձևականություն կլինի, բայց ինձ նման առաջարկ չի եղել։ Իսկ թե այդ խոսակցությունները որտեղից են գալիս, չեմ կարող ասել»,– հավելեց նա»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1267 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2335 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»