4642 դիտում
17:17 06-04-2019
Պահանջում եմ, որ ինձ ուղարկեն Գերմանիա՝ բուժման. նախկին պայմանագրային զինծառայողը 3 օր է հացադուլ է անում ՊՆ առջև. Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նախկին պայմանագրային զինծառայող Դավիթ Հակոբյանը ապրիլի 4-ից պաշտպանության նախարարության դիմաց հացադուլ է անում: [url=https://www.tert.am/am/news/2019/04/06/mil/2966833?fbclid=IwAR1Jpc0xfFXUdiqttDIlj66OF6Pw0CyI4RKrWQ4wvmF09ppQTswP095g87c]Tert.am[/url]-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ խաղաղապահ ուժերում ծառայել է ընդամենը 6 ամիս և ձեռք է բերել հիվանդություններ:
Նրա պնդմամբ՝ առողջական խնդիրներից հետո իրեն երկու անգամ վիրահատել են Մուրացանի Կենտրոնական զինվորական հոսպիտալում, երկու անգամն էլ սխալ վիրահատություն է եղել:
Նախկին զինծառայողն այժմ Պաշտպանության նախարարությունից պահանջում է, որպեսզի նախարար Դավիթ Տոնոյանն ընդունի իրեն և իր խնդիրներին լուծում տրվի:
«Խաղաղապահ զորքերում էի ծառայում, ցավեր ունեցա փորիս շրջանում, որից հետո գնացել եմ զինվորական հոսպիտալ, երկու անգամ իրար հետևից սխալ վիրահատություն տեղի ունեցավ, դրա հետևանքով դարձա առաջին կարգի հաշմանդամ, ինչից հետո ոչինչ չեն արել ինձ օգնելու, խնդիրս կարգավորելու համար, միայն խաբել են, և այսպես խնդիրները դարձան անլուծելի»,- ասաց նա:
Նա նշեց, որ ՊՆ-ից պահանջում է, որ իրեն ուղարկեն Գերմանիա՝ բուժվելու կամ աշխատանքով ապահովեն:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/04/06/mil/2966833?fbclid=IwAR1Jpc0xfFXUdiqttDIlj66OF6Pw0CyI4RKrWQ4wvmF09ppQTswP095g87c]կայքում[/url]։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
16838 դիտում
10:14 13-01-2017
Զինվորական մարդ եմ, ինձ ուր ուղարկեն՝ կաշխատեմ. Ալիկ Սարգսյան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1141 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1180 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
904 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան