3949 դիտում
10:24 13-01-2017
Իջևանի դպրոցներից մեկի երկարամյա տնօրենին փոխարինել են դաշնակցության անդամով. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Չնայած վարչապետը հրահանգել էր դպրոցներում վերացնել «ժառանգականությունը», երբ տնօրենների պաշտոնը ծնողից անցնում է զավակին, պարզվում է, դաշնակցական նախարարը սա լիովին այլ կերպ է հասկացել։
Այս օրերին Դաշնակցությունն սկսել է յուրովի նախապատրաստվել ընտրություններին և մարզերում սեփական դիրքերն ամրապնդելու սեփական մոդել մշակել, այն է իրենց կուսակիցներին դպրոցի տնօրեններ նշանակել։ Մեր տեղեկություններով, Իջևանի տարածաշրջանի դպրոցներից մեկի երկարամյա տնօրենին ազատել են աշխատանքից, նրան փոխարինել է դաշնակցության անդամներից մեկը։
Հիմա ինչպե՞ս հասկանալ Լևոն Մկրտչյանի այն հավաստիացումները, թե կուսակցականությունը պետք է հեռու լինի կրթությունից, ի՞նչ է, ՀՅԴ-ն արտոնյա՞լ է։ Հավանաբար, վարչապետը ստիպված է լինելու հերթական հայտարարությունն անել, թե դպրոցի տնօրենների կուսակցական պատկանելությունը հեչ պարտադիր չէ, որ ԿԳ նախարարի քիմքով լինի»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2156 դիտում
12:08 04-02-2016
Հանրային խորհուրդը համալրվել է 2 նոր անդամով
1749 դիտում
15:33 30-11-2018
«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձաժողովը համալրվել է 2 նոր անդամով
40064 դիտում
23:58 03-04-2021
Իջևանի դպրոցներից մեկում նման ստեղծագործական աստիճաններ են
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը