39182 դիտում
23:55 13-01-2017
Սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքից դեպի hայոց սահմանները օր ու գիշեր անառիկ պահելու մեկնեցին ապագա առյուծ զինվորները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 13-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքից Հայոց բանակ ճանապարհեցին 21 նորակոչիկ զինվորների։ Հայոց բանակի ապագա առյուծ զինվորներին ճանապարհելու էին եկել նորակոչիկների հարազատները, Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, զինկոմ Կամո Հարությունյանը, հարևան գյուղերի լիազոր ներկայացուցիչներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախ նորակոչիկներն անցան համապատասխան բուժզննում, ինչից հետո Կ. Հարությունյանը իր սրտի խոսքն ուղղեց՝ ցանկանալով բարի ծառայություն և անփորձանք վերադարձ դեպի հայրական օջախները:
Տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր-Սմբատ քահանա Աբրահամյանը օրհնեց նորակոչիկներին և աղոթք բարձրացրեց նրանց համար:
Զինծառայողներին բանակ ճանապարհեցին մեծ տոնախմբությամբ՝ երգի ու պարի ներքո և նրանց հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներ։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 417+
417+
Նմանատիպ նյութեր
31429 դիտում
17:02 14-07-2016
Սահմանամերձ Նոյեմբերյանից դեպի երկրի սահմանները պաշտպանելու մեկնեցին առյուծ տղերքը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
68503 դիտում
21:58 28-09-2020
Լոռու մարզի կամավորականները մեկնեցին սահման՝ անառիկ պահելու հայրենիքի սահմանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ