211652_close_icon
views-count31429 դիտում article-date 17:02 14-07-2016

Սահմանամերձ Նոյեմբերյանից դեպի երկրի սահմանները պաշտպանելու մեկնեցին առյուծ տղերքը . ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 14-ին, Նոյեմբերյանի տարածքային զինկոմիսարիատից թվով 26 նորակոչիկներ մեկնեցին ազգային բանակ: Զինկոմիսարիատում հավաքվել էին նորակոչիկների ծնողներ, հարազատներ, համայնքապետեր: Նորակոչիկներին ողջունեցին ու բարի և անփորձանք ծառայություն մաղթեցին Նոյեմբերյանի զինվորական կոմիսարի տեղակալ Գ. Գոգինյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վ. Ամիրաղյանը, գրող-հրապարակախոս Ս. Բեգլարյանը, ով վերջերս էր վերադարձել Հադրութի պաշտպանական դիրքերից և այնտեղ գրված իր բանաստեղծությունն էլ նվիրեց վաղվա զինվորներին: Ավանդույթի համաձայն համայնքապետերը իրենց համայնքից զորակոչվող նորակոչիկներին նվիրեցին հիգիենիկ պարագաներով լի տոպրակներ: Նորակոչիկներից մեկի հայրը [color=#EF2929]SHAMSHYAN. COM[/color]-ի հետ զրույցում վստահություն հայտնեց ծառայության մեկնող նոյեմբերյանցի զինվորների նկատմամբ, քանի որ նրանց ականջներին խորթ չեն կրակահերթերը և պայթյունները, գիտեն թե ինչ է նշանակում հակառակորդ և լավ են հասկանում սահմանի գինը, այն սահմանի, որտեղից էլ սկսվում է մեր հայրենիքը, մեր Հայաստանը: Մինչ Կենտրոնական հավաքակայան հասնելը, պլանի համաձայն, նորակոչիկները այցելեցին Հայաստանի պատմության թանգարան և Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիր: Բարի ու խաղաղ ծառայություն տղերք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 260+
260+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր