5552 դիտում
12:49 14-01-2017
Թրամփը չի պատրաստվում անմիջապես չեղարկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ գոնե որոշ ժամանակ կպահպանի Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին նա հայտնել է Wall Street Journal թերթին տված հարցազրույցում։
Միևնույն ժամանակ, BBC-ի փոխանցմամբ, նա չի բացառել որոշակի պայմանների դեպքում չեղարկել պատժամիջոցները։ Թրամփի խոսքով՝ ինքը կարող է չեղարկել դրանք, եթե Մոսկվան ապացուցի ահաբեկչության դեմ պայքարում իր օգտակարությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի համար կարևոր այլ նպատակներ։
«Եթե մեզ հաջողվի հարթել, և եթե Ռուսաստանն իրօք մեզ օգնում է, եթե ինչ-որ կարևոր գործեր է անում, ապա ինչո՞ւ պետք է պահպանել պատժամիջոցները»,-նշել է ԱՄՆ-ի նորընտիր նախագահը։
Նմանատիպ նյութեր
4086 դիտում
16:12 27-01-2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Թրամփը պատրաստվում է չեղարկել Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները
1635 դիտում
11:02 27-02-2016
Վենեսուելայի նախագահը խնդրել է Օբամային չեղարկել իր երկրի դեմ կիրառվող պատժամիջոցները
2594 դիտում
15:55 13-09-2016
ԱՄՆ-ն մասամբ չեղարկել է ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են