Սելֆիի հերթական զոհը. Մոսկվայի երկնաքերի 83-րդ հարկից երիտասարդը սելֆի անելուց ընկել է ներքևում կայանված G-Wagen-ի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկովյան միջազգային գործարար կենտրոն «Մոսկվա Սիթի» երկնաքերի 83-րդ հարկից երիտասարդ է վայր ընկել: Այս մասին հայտնում է vesti-ն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ 18-ամյա երիտասարդը հոր հետ այցելել է գործարար կենտրոն՝ վերջին հարկերից մեկում գտնվող սառցադաշտում չմուշկներով սահելու համար:
Որոշ ժամանակ անց նրա դին հայտնաբերել են երկնաքերի կայանատեղիում՝ Gelandewagen-ի վրա:
ՌԴ մայրաքաղաքի քննիչները չեն բացառում նաև, որ երիտասարդին հրել են: