211652_close_icon

Ռոստովում «սելֆի» անելուց դպրոցականները հոսանքահարվել են

views-count1806 դիտում article-date 17:12 12-06-2015
ՌԴ Ռոստովի շրջանում դպրոցականները փորձել են «սելֆի» անել բեռնատար գնացքի ցիստեռնի վրա, սակայն հոսանքահարվել են: 15-ամյա աղջիկներից մեկը հոսանքահարվելու հետեւանքով վայր է ընկել ցիստեռնի վրայից եւ նաեւ մարմնական վնասվածքներ ստացել: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: «Սելֆի» անելու փորձը վերջերս դժբախտությամբ էր ավարտվել նաեւ Պենզայում: Դպրոցականը փորձել էր «սելֆի» անել սննդամթերք տեղափոխող գնացքի ցիստեռնի վրա եւ հոսանքահարվել էր:

Նմանատիպ նյութեր