Քարդաշյան ընտանիքի կրտսեր ներկայացուցիչը շարունակում է մնալ բոլորի ուշադրության կենտրոնում
Քարդաշյան ընտանիքի 19-ամյա ներկայացուցիչ Քայլի Ջենները գրեթե ամեն օր փոխում է իր վարսերի գույնը։
Օրերս մարդիկ տեսել են երիտասարդ գեղեցկուհուն երկար սև մազերով։
Սակայն «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը հաջորդող երեկույթներից հետո Քայլին ամբողջությամբ փոխել է սանրվածքը` կտրելով և արծաթագույն ներկելով մազերը։
Պարզվում է, որ սա նոր նախագծի համար է։ Քայլիին լրագրողները տեսել են հոլիվուդյան ֆոտոստուդիաներից մեկից դուրս գալիս։
Հիշեցնենք, որ Քայլի և Քիմ քույրերը սպիտակ գույնի սիրահար են և հաճախ են ներկայանում այս գույնը ունեցող մազերով։