211652_close_icon
views-count1096 դիտում article-date 13:08 05-12-2014

Սիրիահայ սոցիալապես անապահով ընտանիքները շարունակում են մնալ Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում. ֆոտոշարք

Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մի շարք ծրագրեր են կյանքի կոչվել: 2014 թվականի հունվար–նոյեմբեր ամիսներին սիրիահայ սոցիալապես անապահով 129 ընտանիքի տրամադրվել է դրամական աջակցություն: Կենցաղային իրեր, հագուստեղեն, կոշկեղեն, գրենական պիտույքներ են հատկացվել 580 ընտանիքի, այդ թվում՝ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության սոցիալական բաղադրիչի շրջանակում 79 ընտանիքի տրամադրվել է անհրաժեշտ կենցաղային տեխնիկա: Պարենային աջակցություն է ցուցաբերվել 302 ընտանիքի: Երևանի զբաղվածության ծառայության տարածքային կենտրոններում հաշվառվել է 93 սիրիահայ: Կենսաթոշակի իրավունք է ձեռք բերել 83 քաղաքացի: Թվով 49 ընտանիքի տրամադրվել են պետական նպաստներ: Սոցիալական ծառայության տարածքային բաժիններում փաստագրվել է 32 սիրիահայ, նպաստի իրավունք է ձեռք բերել 24 ընտանիք, հրատապ օգնություն է նշանակվել 8 ընտանիքի, 17 սիրիահայի տրամադրվել է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Ամառային ճամբարներում հանգստացել է 23 երեխա: Ընդհանուր առմամբ, հիմնականում արտահերթ հիմունքներով, Երևանի թվով 35 ՆՈՒՀ-եր է ընդունվել նախադպրոցական տարիքի 123 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 80 դպրոցներում սովորում է 451 աշակերտ, Ալ. Սպենդիարայանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 34 երեխա: Սիրիահայ երեխաները մշտապես մասնակից են դարձել մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ: Նշված ժամանակահատվածում քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ է դիմել շուրջ 2230 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր