53994 դիտում
17:43 16-01-2017
Սոցիալական ապահովության Գյումրու տարածքային բաժնի ղեկավարը, «Քեզ իմ համարը տվողի մերը» ասելով, սպառնալիքներ ու հայհոյանքներ է տվել կնոջը, ով միայնակ խնամում է անչափահաս աղջկան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տիկին Սվետան արդեն 11 տարի է՝ միայնակ մայր է: Նախկինում բնակվել է Գյումրիում:
Ամուսնու մահից հետո հասանելիք նպաստը պատկան մարմինները վճարել են մինչև երեխայի 8 տարին: Դրանից հետո հայտարարել են, թե կնոջն այլևս նպաստ չի հասնում:
5 տարուց ավելի կնոջը ապօրինի զրկել են հասանելիքից : 2 տարի է ՝ Սվետլանան բնակություն հաստատելու համար տեղափոխվել է Արմավիր քաղաք, որտեղից Սոցիալական ապահովության տարածքային բաժնի աշխատողները կանոնավոր վճարել են նրան հասանելիք գումարը, սակայն երբ իմացել են, որ Գյումրիում Սոցիալական ծառայությունը հասանելի գումարը չի տվել, միայնակ կնոջը խոհրուրդ են տվել, որ նա նորից դիմի նրանց:
Սվետլանային հաջողվել է գտնվել Սոցիալական ապահովության Գյումրու տարածքային բաժնի հեռախոսահամարը, բայց դա ոչինչ չի փոխել: Չինովնիկը անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել անօգնական կնոջ նկատմամբ, հայհոյանքներ տալով և ծաղրելով ՝սպառնացել, թե՝ «Դու ով ես, որ ինձ զանգահարում ես»:
Արմավիրում տիկին Սվետլանան բնակվում է է դստեր հետ՝ վարձկալական հիմունքներով և որպես նպաստ ստանում է 24 հազար դրամ և երեխայի թոշակ՝ 16 հազար դրամ:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նրանց կողմից վարձակալած տունը զարդարված է 14-ամյա Լիաննայի ձեռքով նկարած հեքիաթային հերոսների կերպարներով, իսկ բոլոր նկարներում կնկատես միայն բարին, որտեղ տապալվում է չարը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում տիկին Սվետան ասում էր. «Ճիշտ է ասված՝ յուրայինների մեջ օտար, օտարների մեջ՝ յուրային: Գյումրիում Սոցիալական ծառայության տեսուչների ու պետի կողմից ծաղրանքների ու հայհոյանքի արժանացա, իսկ Արմավիրում պատկերը բոլորովին այլ է. արմավիրցիները օգնության ձեռք մեկնեցին ինձ ու իմ աղջկան: Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը օգնեց, իսկ աղջիկս անվճար հիմունքներով ընդունվեց Արմավիր քաղաքի Արվեստի դպրոցի նկարչության բաժին: Ես ողորմություն չեմ խնդրում, պարզապես ուզում եմ, որպեսզի սոցապ նախարարը տեղեկանա Գյումրու պաշտոնյայի անմարդկային վերաբերմունքի մասին և հետևություններ անեն, որ հետագայում նրա նմանները ծաղրի չենթարկեն մեր նմաններին»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրում է Սոցիալական ապահովության նախարարին, որպեսզի ծառայողական քննույթուն անցկացնի ու եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա այդ վայ չինովնիկին պետք է մուշտի տալով հեռացնել պաշտոնից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+