211652_close_icon
views-count6156 դիտում article-date 23:25 16-01-2017

«Չելսին» կվաճառի Դիեգո Կոստային

Լոնդոնի «Չելսին»` ամենայն հավանականությամբ, իր առաջատար հարձակվող Դիեգո Կոստային ամռանը կվաճառի չինական ակումբներից մեկին: «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն մտադիր չէ նախորդ շաբաթ տեղի ունեցած միջադեպից հետո վերադարձնել խաղացողին հիմնական կազմ: Նույնիսկ եթե Կոստան առավելագույն ջանքեր գործադրի խաղադաշտ վերադառնալու համար, Կոնտեն համաձայն է նրան վաճառքի հանել: Իտալացի մասնագետը ցանկանում է ֆուտբոլիստներին ցույց տալ, որ թիմում անձեռմխելիներ չկան, և այդ հարցում նրան աջակցում են Ռոման Աբրամովիչն ու ակումբի մյուս ղեկավարները:

Նմանատիպ նյութեր