211652_close_icon
views-count4094 դիտում article-date 14:38 01-11-2015

Դիեգո Կոստային երկարատև որակազրկում է սպասվում կեղտոտ վարքագծի համար. տեսանյութ

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան կարող է երկարատև որակազրկման երթարկվել Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Լիվերպուլի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2015/10/31/69189/]խաղում[/url] (1:3) հերթական ստոր արարքի համար, երբ նա ոտքով հարվածեց մրցակցի պաշտպան Մարտին Շկրտելի կողերին: Հանդիպման գլխավոր մրցավար Մարկ Կլատենբուրգը գրանցել էր Դիեգո Կոստայի խախտումը, սակայն նրան նույնիսկ դեղին քարտ չէր ցույց տվել՝ սահմանափակվելով միայն բանավոր զգուշացմամբ: Սակայն Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան քննարկելու է այս միջադեպը և ծանոթանալու է Կլատենբուրգի զեկույցի հետ: Եթե մրցավարը գրի, որ տեսել է Կոստայի հարվածը, որը արժանի չէր կարմիր քարտի, ապա Կոստան կխուսափի որակազրկումից: Իսկ ահա հանրահայտ մրցավար Հովարդ Ուեբի կարծիքով, Դիեգո Կոստայի խախտումը միանգամից պետք է կարմիր քարտի արժանանար: Հիշեցնենք, որ սեպտեմբերին Դիեգո Կոստան «Արսենալի» հետ խաղից հետո որակազրկվել էր երեք խաղով՝ իր ոչ մարզական վարքագծի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր