«Ելք» դաշինքը քարոզարշավը սկսում Է հայահոծ Լոս Անջելեսից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հունվարի 26-ին դաշինքի երկու ներկայացուցիչները՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը այցելելու են Լոս Անջելես, որտեղ հաջորդ օրը՝ հունվարի 27-ին, երեկոյան նախատեսված է մեծ հանդիպում լոսանջելեսահայության հետ։
Չի բացառվում, որ Նիկոլ Փաշինյանը ևս առանձին այցելի Հյուսիսային Ամերիկայի հայահոծ քաղաքներ և ներկայացնի «Ելք» դաշինքի ծրագրերն ու նպատակները»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]