5391 դիտում
13:56 17-01-2017
Ղրղզստանի իշխանությունները ավիաաղետի զոհերի ընտանիքներին 1000-ական դոլար փոխհատուցում կտրամադրեն
Ղրզստանի մայրաքաղաք Բիշքեկում թուրքական բեռնատար օդանավի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքները կստանան 1000-ական դոլար փոխհատուցում։ Այդ մասին նշված է այդ երկրի կառավարության տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է rosbalt.ru-ն։
Ներկա պահին շարունակվում են նշված բնակելի տարածքում էլեկտրականության վերականգնման աշխատանքները։ Ավիաաղետի հետևանքով առանց էլեկտրականության էր մնացել մոտ 1500 ընտանիք։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զոհերից 37-ի մարմինները դատաբժշկական փորձաքննության արդյունքում ճանաչվել են։ Նրանցից 17-ը երեխաներ են։
Հիշեցնենք, որ թուրքական օդանավը վայր էր ընկել «Մանաս» օդանավակայանից ոչ հեռու գտնվող «Դաչա-Սուու» բնակավայրում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ աղետը տեղի է ունեցել օդաչուի սխալի պատճառով։ Օդանավը իրականացնում էր Հոնկոնգ-Ստամբուլ չվերթը։
Նմանատիպ նյութեր
1806 դիտում
13:15 08-01-2020
Գարեգին Բ-ն ցավակցել է ավիաաղետի զոհերի ընտանիքներին և հարազատներին
6454 դիտում
16:11 19-03-2016
Ռոստովում վթարված օդանավի զոհված ուղևորների ընտանիքներին կհատկացվի 1-ական մլն ռուբլի փոխհատուցում
Այս բաժնից
433 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
850 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում