57391 դիտում
17:59 17-01-2017
2 ժամվա ընթացքում Երևանում ճանապարհի մերկասառույցի պատճառով 10-ից ավելի ավտովթար տեղի ունեցավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս տարվա ձմեռը մի իսկական պատուհաս է դարձել թե՛ վարոդների, թե՛ մեր պետական վայ չինովնիկների գլխին:
Երևանում սառած ճանապարհների պակաս չկա ու ավտովթարների մեծ մասը ոչ միայն որոշ վայ վարորդների մեղքով է լինում, այլ նաև ճանապարհների մերկասառույցի:
Երեկ՝ հունվարի 16-ին, Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի փողոցում միայն 2 ժամվա ընթացքում ճանապարհի մերկասառույցի պատճառով 10-ից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար տեղի ունեցավ:
Միակ սփոփանքը նա էր, որ, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չունեցանք:
Մի քանի վթարներում էլ հայտնված վարորդները չսպասելով ոչ ԱՊՊԱ-ին, ոչ էլ ճանապարհային ոստիկանության հետաքննիչին՝ իրար հետ լեզու գտնելով՝ հեռանում էին ասելով. «էս ցրտին շունը սկի բնից դուրս չի գալիս, ուր մնաց՝ ԱՊՊԱ-ն գա»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+