ԱՄՆ-ն Օմանին է հանձնել Գուանտանամոյի բանտի 10 բանտարկյալների
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Օմանի կառավարությանն է հանձնել Գուանտանամո բանտի 10 բանտարկյալների։ Այդ մասին նշված է Պենտագոնի պաշտոնական կայքում։
BBC-ի փոխանցմամբ՝ ամերիկյան իշխանությունները շնորհակալություն են հայտնել Օմանի կառավարությանը՝ մարդասիրական դրսևորման և Գուանտանամոյի բանը փակելու վերաբերյալ ԱՄՆ-ի ջանքերին աջակցելու համար։
«Ներկայումս Գուանտանամոյում մնում է ընդամենը 45 բանտարկյալ»,-նշել են նախարարությունում։
2016 թ-ի օգոստոսին ամերիկյան իշխանությունները Արամական Միացյալ Էմիրություններին էին հանձնել 15բանատարկյալների։