Իրանը գազ կմատակարարի Օմանին
Իրանի և Օմանի իշխանությունների միջև համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազը Օման արտահանելու շուրջ: Կողմերը նաև պայմանագիր են ստորագրել շելֆերում գազի որոնոնման համատեղ աշխատանքներ կատարելու մասին:
Փաստաթուղթը ստորագրել են Իրանի ազգային նավթագազային ընկերության գլխավոր տնօրեն Ալիռեզա Քերեմլին և Օմանի Նավթի և գազի նախարարության նախագծերի ծրագրման և գնահատման վարչության գլխավոր տնօրեն Սեյֆ բին Համադ ալ-Սալմանին:
Քննարկվել է նաև գազատարի կառուցումը, որով իրանական գազը պետք է հասցվի Օման: Գազատարի առափնյա հատվածի շինարարությամբ կզբաղվի իրանական Pars Consulting Engineers Group ընկերությունը: 200 կմ-անոց գազատարը միմյանց կկապի իրանական Ռուդան և Քուխմոբարաք քաղաքները Օմանի Սահար նավահանգստի հետ:
Ըստ պահմանագրի՝ Իրանը առաջիկա 15 տարիների ընթացքում շուրջ 28 մլն խմ գազ կմատակարարի Օմանին: Պայմանագիրը կարժենա 60 մլն դոլար: