3032 դիտում
16:27 18-01-2017
Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին:
Ողջունելով հյուրին՝ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ առկա ջերմ հարաբերությունները եւ հավելել, որ այս տարին հոբելյանական է երկկողմ հարաբերությունների նորագույն պատմության մեջ՝ նշվելու է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Այդ համատեքստում պարոն Սահակյանը գոհունակությամբ արձանագրել է, որ անցած տարիներին հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության եւ փոխըմբռնման մթնոլորտում եւ ներկայում էլ շարունակում են տարբեր բնագավառներում պահպանել առաջընթացի տեմպերը:
Փոխշահավետ համագործակցության տեսանկյունից ԱԺ նախագահը կարեւորել է միջխորհրդարանական փոխգործակցության զարգացումը, բարեկամական խմբերի ակտիվ շփումները եւ գոհունակությամբ փաստել է, որ այդ համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա:
Դեսպան Յոգեշվար Սանգվանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կանի հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը եւ Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն երկու պետությունների միջեւ առկա համագործակցության ներուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ ԼՂ հիմնախնդրին, Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին եւ այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
1270 դիտում
14:47 17-06-2016
Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Յոգեշվար Սանգվանը
969 դիտում
13:59 07-07-2015
Գալուստ ՍահակյանՆ ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին
1605 դիտում
20:02 09-10-2021
Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին
Այս բաժնից
709 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
583 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
535 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին