211652_close_icon
views-count3315 դիտում article-date 17:21 18-01-2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր եռօրյա այցով մեկնել է Բեռլին՝ մասնակցելու «Գյուղատնտեսությունը և ջուրը՝ բանալի աշխարհը սնուցելու համար» խորագրով պարենի և գյուղատնտեսության գլոբալ ֆորումին, գյուղատնտեսության նախարարների բեռլինյան 9-րդ համաժողովին, ինչպես նաև «Բեռլինյան կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային գյուղատնտեսական և սննդի արդյունաբերության հեղինակավոր ցուցահանդեսին, որում առանձին տաղավարով մասնակցում են նաև հայկական մի քանի ընկերություններ: Իգնատի Առաքելյանը կմասնակցի ԳԴՀ պարենի և գյուղատնտեսության նախարարության կողմից կազմակերպվող բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպմանը: Նախատեսվում են նաև հանդիպումներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության, Լիտվայի Հանրապետության, Կանադայի և Սլովենիայի գյուղատնտեսության նախարարների, ինչպես նաև ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության պետքարտուղար Ֆրիդրիխ Կիցշելտի, գերմանական KfW բանկի և HERMES ընկերության ներկայացուցիչների հետ: [b]ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր