ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ստուգում են՝ արդյո՞ք Թրամփը Ռուսաստանից գումարներ է ստացել, թե ոչ
ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները ուսումնասիրում են՝ արդյո՞ք երկրի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ֆինանսական միջոցներ են ուղղվել Ռուսաստանից, թե ոչ։ Այդ մասին գրում է McClatchyDC պորտալը՝ հղում անելով անհայտ աղբյուրի, փոխանցում է Ria Novosti-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ BuzzFeed-ը անանուն զեկույց էր հրապարակել այն մասին, որ Թրամփին ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել Ռուսաստանի կողմից իր նախընտրական քարոզարշավի ընթացքում։ Ի պատասխան՝ միլիարդատերը հայտարարել էր, որ ինքը ոչ մի բիզնես կապ չունի ՌԴ-ի հետ։
Այդուհանդերձ, McClatchyDC-ն պնդում է, որ հետաքննությանը ներգրավված են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն, Կենտրոնական հետախուզական վարչությունը, Ազգային անվտանգության գործակալությունը և Արդարադատության նախարարությունը։