«Ռեալը» 2015թ. նոյեմբերից առաջին անգամ երկու անընդմեջ պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ սենսացիոն պարտություն կրեց «Սելտայից»:
«Ռեալը» առաջին անգամ երկու խաղ անընդմեջ պարտություն կրեց 2015թ. նոյեմբերից ի վեր, երբ թիմը ղեկավարում էր Ռաֆայել Բենիտեսը: Ավելի վաղ «Ռեալը» պարտվել էր «Սևիլյային»` 1:2:
Պատասխան հանդիպումը կկայանա հունվարի 25-ին:
[b]Իսպանիայի Գավաթ, 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպում
[/b]
«Ռեալ» - «Սելտա»՝ 1:2
Մարսելո, 69 – Յագո Ասպաս, 64, Խոնի, 70