211652_close_icon
views-count3806 դիտում article-date 17:47 10-02-2020

Ֆրանսիացի լեգենդար ձյուդոիստ Թեդի Ռիները 154 անընդմեջ հաղթանակից հետո պարտություն կրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆրանսիացի աշխարհահռչակ ձյուդոիստ Թեդի Ռիները, որը հանդես է գալիս ավելի քան 100 կգ քաշային կարգում, Փարիզում ընթացող Մեծ Սաղավարտի մրցաշարի երրորդ փուլում պարտվեց իրեն քաշով զգալիորեն զիջող ճապոնացի Կոկորե Կագեուրեյին: Սա Ռիների առաջին պարտությունն էր 2010թ. սեպտեմբերից ի վեր: Նա պարտություն չէր կրում 154 գոտեմարտ անընդմեջ: Ֆրանսիացին իր կարիերայում ընդամենը երրորդ անգամ պարտվեց. նախկինում նա պարտվել էր 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում, ինչպես նաև 2010թ. աշխարհի առաջնության եզրափակիչում: 30-ամյա Ռիները օլիմպիական կրկնակի չեմպիոն է, աշխարհի 11-ակի և Եվրոպայի 5-ակի հաղթող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր