43326 դիտում
20:49 19-01-2017
Պարզվել է Արարատի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով 6 վիրավորների, այդ թվում՝ երկու 4 տարեկան երեխաների ինքնությունը
Ոստիկանության Արարատի բաժնում պարզվել է՝ հունվարի 18-ին Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված անձանց և վարորդների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 02:00-ի սահմաններում Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 34-ամյա Ռաֆիկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 31 AA 321 համարանիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Ոսկու կորզման ֆաբրիկայի Բանավանի 53-րդ կիլոմետրում բախվել է Արարատի մարզի Արալեզ գյուղի բնակիչ, 27-ամյա Վահան Մանուկյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 QR 153 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով վարորդներից Ռ. Գրիգորյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ջրվեժի 2-րդ փողոցի բնակիչ, 18-ամյա Աբգար Ալեքսանյանը, Սյունիքի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 4-ամյա Էդիկ Գրիգորյանը, վարոդ Վ. Մանուկյանն ու նրա ուղևորներ՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 52-ամյա Գոհար Մխիթարյանը, և 4-ամյա Ռազմիկ Նիլկոլյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Սարգսյանի կողմից հետաքննություն է սկսվել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: