211652_close_icon
views-count57418 դիտում article-date 21:34 19-01-2017

Ողբերգական ավտովթար Լերմոնտովո գյուղում. ավտոմեքենան հայտնվել է ջրանցքում. վարորդին մեծ դժվարությամբ դուրս են բերել փրկարարները, ով հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացավ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Ադիբեկ Բադեյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի 34 ՍZ 983 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Լերմոնտովո գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին և կողաշրջվելով՝ հայտնվել ջրահեռացման համար նախատեսված ջրատարում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարարները՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր