3749 դիտում
20:55 20-01-2017
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կրկժանի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին մասնակցել է Ստեփանակերտի Կրկժան արվարձանի ազատագրման 25-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Վարչապետը շնորհավորել է Կրկժանի ազատագրման մարտերին մասնակից իր մարտական ընկերներին և նշել, որ այն հատուկ նշանակություն ունի Արցախյան պատերազմի տարեգրության մեջ:
«Ճիշտ է՝ մինչ այդ Արցախի տարբեր շրջաններում որոշակի հաջողություններ արդեն ունեինք, բայց Կրկժանի ազատագրումը շատ կարևոր հանգրվան դարձավ ոչ միայն Շուշիի ազատագրման, այլև՝ մեր հետագա հաղթանակների և հաջողությունների համար: Այս առումով, շատ բարձր եմ գնահատում այդ ռազմագործողության նշանակությունը, որն առաջին հերթին նպատակաուղղված էր Ստեփանակերտի բնակչության խաղաղ գոյակցության ապահովմանը: Ցավոք, այդ մարտերում մենք նաև անդառնալի կորուստներ ենք ունեցել:
Փա՛ռք ու պատիվ մեր բոլոր այն տղաներին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հայրենիքի պաշտպանության համար. նրանց թափած արյունն ապարդյուն չի եղել»,- ասել է վարչապետը՝ այդ ռազմական գործողությունը համարելով իր մարտական մկրտությունը:
Ելույթներով հանդես են եկել նաև ԼՂՀ և ՀՀ Պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչներ, ազատամարտիկներ, հասարակական կազմակերպությունների անդամներ, ովքեր, մասնավորապես, ընդգծել են Կրկժանի ազատագրման ռազմական և հումանիտար կարևորությունը: Միջոցառման ընթացքում տարբեր գերատեսչությունների կողմից մի խումբ ազատամարտիկներ արժանացել են պատվոգրերի, հուշանվերների և դրամական պարգևների:
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
18:55 16-03-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Լիբանանում մասնակցել է Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը
30730 դիտում
12:41 09-05-2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախում մասնակցել է Շուշիի ազատագրման 26-ամյակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
955 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»