2862 դիտում
20:08 20-01-2017
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Տաշիր» հիմնադրամի կողմից Արցախի երեխաներին 4 հազար-ական դոլար պարգևավճարների տրամադրման միջոցառմանը
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունվարի 20-ին Ստեփանակերտում մասնակցել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից Արցախի 213 ընտանիքներում 2016թ.-ին ծնված չորրորդ երեխաներին 4000-ական ԱՄՆ դոլար պարգևավճարների տրամադրման հանդիսավոր միջոցառմանը:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել «Տաշիր Գրուպ»-ի հիմնադիր, բարերար Սամվել Կարապետյանին՝ Արցախին մշտապես աջակցելու համար: «Սամվել Կարապետյանը համարվում է մեր ժամանակների հայ բարեգործության ամենամեծ ներկայացուցիչներից, ով մշտապես ապրում է հայրենիքի և ընդհանրապես հայ ժողովրդի հոգսերով:
Բարերարի կողմից իրականացվող այս հերթական ծրագիրը նպաստել և նպաստելու է հանրապետությունում ծնունդների աճին, և, համոզված եմ, որ այն իր բարերար ազդեցությունն է ունենալու Արցախի զարգացման հետագա ընթացքի վրա: Վստահ եմ, որ այս երեխաները լինելու են մեր հայրենիքի օրինակելի քաղաքացիներ, և չի բացառվում, որ հենց նրանց մեջ են մեր մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների ապագա հայտնի գործիչները»,- ասել է վարչապետը:
Միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել նաև ԱՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը և երեխաների ծնողներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2158 դիտում
18:55 16-03-2016
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը Լիբանանում մասնակցել է Արցախի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառմանը
3749 դիտում
20:55 20-01-2017
Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Կրկժանի ազատագրման 25-ամյակին նվիրված միջոցառմանը
Այս բաժնից
460 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
490 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1102 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN