5170 դիտում
19:08 22-01-2017
Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները․ հետաքրքիր փաստեր
Պատմության մեջ հիշատակված առաջին դպրոցը շումերական ծագում ունի։ Միջագետքում կատարված պեղումները երևան են հանել հազարավոր կավե պնակիտներ, որոնք կարևոր տեղեկություններ են տալիս շումերացիների կրթության մասին։
Մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակում դպրոցի հիմքը դրել է շումեր ժողովուրդը։ Շումերական դպրոցները պատրաստել են դպիրներ և գրագիրներ, որոնք ծառայության են մտել պալատներում և տաճարներում, վարել են նաև հարուստ առևտրականների գործերը։
Շումերական դպրոցներում սովորել են միայն տղաները, աղջիկների անուններ ցուցակներում չեն հանդիպել։ Շումերական դպրոցի տնօրենը կոչվել է ումիա, այսինքն՝ ուսուցչապետ կամ դպրոցի հայր, իսկ աշակերտը՝ դպրոցի զավակ, ուսուցչապետի օգնականները կոչվել են մեծ եղբայրներ, որոնք աշակերտներին գրավոր հանձնարարություններ են տվել և հետո սրբագրել։
Աշակերտները դպրոց են հաճախել արևածագից մինչև արևամուտ։ Նրանց կրթության մեջ կարևոր տեղ է գրավել անգիր սովորելը. ուսուցիչը դասը պատմում էր, հաջորդ օրը աշակերտը պարտավոր էր այն հիշողությամբ կրկնել։
1934-1935 Մարում կատարված պեղումները երևան են հանել երկու սենյակ, ուր նշմարելի են աղյուսից թրծված նստարանների շարքեր։
Նմանատիպ նյութեր
2208 դիտում
10:59 13-09-2019
Հետևել Լենինի խորհրդին՝ սովորել, սովորել, սովորել․ «Առավոտ»
2417 դիտում
09:29 15-09-2020
Մասնավոր դպրոցներում դասերն անցկացվելու են ամեն օր, իսկ պետական դպրոցներում՝ օրումեջ. «Ժողովուրդ»
2967 դիտում
17:15 21-01-2014
Հետաքրքիր փաստեր Հենրիխ Մխիթարյանի կյանքի մասին
Այս բաժնից
2788 դիտում
22:38 29-09-2024
Վեհափառի ձեռամբ օծվեց Մայր Տաճարի Ավագ Խորանի Սուրբ Սեղանը և մատուցվեց Հայրապետական Սուրբ Պատարագ
3286 դիտում
22:55 28-09-2024
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը