211652_close_icon
views-count6379 դիտում article-date 19:52 24-01-2017

5-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` հունվարի 16-ից 20-ը գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի հրամանատարությամբ գործող ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսում անցկացվել են հրամանատարական հավաքներ ենթակա զորամասերի գումարտակների, դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների մասնակցությամբ: Հավաքների նպատակն էր մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական, ցուցադրական և մեթոդական պարապմունքների միջոցով բարձրացնել սպայական կազմի տեսական գիտելիքներն ու մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործել նրանց ունակությունները մարտական պատրաստության գործընթացի պլանավորման ու կազմակերպման ուղղությամբ: Կարևորելով նման ձևաչափով անցկացվող հրամանատարական հավաքների դերը սպայակազմի մասնագիտական կարողությունների և ունակությունների զարգացման գործընթացում՝ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հավաքների մասնակիցների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ դրանք հնարավորություն են ընձեռում սպայակազմին ծանոթացել պաշտպանական բնագավառի նորարարություններին, ձեռք բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար: Հավաքների շրջանակում կազմակերպվել են նաև մշակութաժամանցային միջոցառումներ. հավաքների մասնակիցներն այցելել են Հայաստանի պատմության թանգարան, հանդիպել են «Կյանք ու կռիվ» ֆիլմի ստեղծագործական կազմի և դերասանների հետ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր