211652_close_icon
views-count6098 դիտում article-date 19:13 13-04-2017

1-ին բանակային կորպուսում եռօրյա հավաքներ են անցկացվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Զինված ուժերում շարունակվում են ռազմական տեխնիկան և սպառազինությունը շահագործման ամառային ռեժիմի փոխադրման նախապատրաստական աշխատանքները: Գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հրամանատարությամբ գործող 1-ին բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հենքի վրա անցկացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի նախապատրաստման եռօրյա հավաք-պարապմունքներ: Հավաքներին մասնակցել են զորամիավորման ենթակա զորամասերի հրամանատարների սպառազինության և նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալներն ու տեխնիկական ծառայությունների պետերը: Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ուսումնասիրվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի սպասարկման պլանավորման և իրականացման կանոնակարգը, շահագործման ամառային ռեժիմի փոխադրման աշխատանքների կարգն ու հերթականությունը, սպասարկման, շահագործման և նորոգման ժամանակ ներկայացվող անվտանգության պահանջները, ամառային պայմաններում ավտոմոբիլային տեխնիկայի և սպառազինության շահագործման առանձնահատկությունները և այլն: Հավաքները եզրափակվել են «Սպառազինության և ռազմական տեխնիկայի նախապատրաստումը ամառային շահագործման» թեմայով անցկացված ցուցադրական պարապմունքով: Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զրահատանկային սպառազինության, ավտոմոբիլային տեխնիկայի ամառային շահագործման ռեժիմի անցման առանձնահատկությունները, հրթիռահրետանային սպառազինության միջոցների և զինամթերքի սպասարկման կարգը, վառելիքաքսուկային նյութերի օգտագործման եղանակներն ու անվտանգության կանոնները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր