211652_close_icon
views-count19303 դիտում article-date 13:32 25-01-2017

Հունվարի 29-ից հետո կլինի արև, մառախուղը կցրվի, եղանակը կտաքանա. Գագիկ Սուրենյան

Հունվարի 27-ին հանրապետությունը գտնվելու է ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ, տեղալու է ձյուն, լինելու է մերկասառույց: Այս մասին այսօր՝ հունվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով՝ հունվարի 29-ից ցիկլոնը կթուլանա, կնկատվի տաք հոսք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. «Ցիկլոնի հիմնական հարվածի տակ կլինեն Վայոց ձորի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի մարզերը, այս մարզերում տեղումները կլինեն նորմայից ավելի: Հունվարի 29-ից հետո կլինի արև, մառախուղը կցրվի. 100 տարվա ընթացքում հինգ տարի է միայն եղել այսքան երկար տեւողությամբ մառախուղ: Ձեւավորվել է անտիցիկլոն, որը տաք հոսանքների ներթափանցման համար օդային պատնեշ է ստեղծել եւ այդ պատճառով էլ 40 օր շարունակ մառախուղ եղավ»: Գ. Սուրենյանի խոսքով՝ հունվարին ջերմաստիճանն Արարատյան դաշտի տարածքում եղել է նորմայից ցածր, իսկ հանրապետության տարածքում նորմայի սահմաններում՝ -12,-13 աստիճան ցուրտ: Փետրվարի առաջին տասնօրյակում ջերմաստիճանի բարձրացում չի սպասվում, կլինի սառնամանիքային եղանակ:

Նմանատիպ նյութեր