137055 դիտում
10:16 22-12-2016
Դեկտեմբերի 25-26-ին գիշերները կտաքանա 13-15, ցերեկները՝ 6-8 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Վերջին 7 օրերին հանրապետությունում հաստատվել էր անոմալ ցածր ֆոն: Օդի միջին ջերմաստիճանը ցածր էր 10-15 աստիճանով: Ամենացածր ջերմաստիճանը Շիրակի Պաղակն բնակավայրի հատվածում հասավ -35, Աշոցքում՝ -33, Արարատյան դաշտում և Երևանի ցածրադիր գոտում՝ -22 աստիճանի: Այսօր և վաղը առանց տեղումների եղանակը և ցածր ջերմային ֆոնը կպահպանվի:
Դեկտեմբերի 24-ից Միջերկրական ծովի շրջաններում ձևավորվում է ցիկլոն, որը տեղաշարժվում է դեպի Հայաստան: Դեկտեմբերի 24-ի ցերեկը առավելապես Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, Երևանում և Վայոց Ձորում կտեղա թույլ ձյուն:
Դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո և 26-ին հանրապետության ողջ տարածքը կգտնվի այդ ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում բոլոր մարզերում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստճանը մինչև դեկտեմբերի 24-ը էապես չի փոխվի, իսկ դեկտեմբերի 25-26-ին և հարավային տաք օդային հոսանքների բուռն ներհոսքը և ամպամածության խիտ շերտը կնպաստեն, որ օդի ջերմաստիճանը գիշերները հանրապետության բոլոր մարզերում կբարձրանա 13-15, ցերեկը 6-8 աստիճանով: Արդյունքում արդեն դեկտեմբերի 26-ին օդի ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նմանատիպ նյութեր
19306 դիտում
13:32 25-01-2017
Հունվարի 29-ից հետո կլինի արև, մառախուղը կցրվի, եղանակը կտաքանա. Գագիկ Սուրենյան
44700 դիտում
10:20 18-06-2017
Եղանակը զգալի կտաքանա, սակայն կարճատև անձրևները և ամպրոպները երեկոյան ժամերին կպահպանվեն. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից