211652_close_icon
views-count5079 դիտում article-date 10:24 26-01-2017

Դերժավայի Արկադին կստիպեն պատգամավոր դառնալ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Սովորաբար ԱԺ ներկա և նախկին պատգամավորները «գլխապատառ» ցանկանում են իրենց անունները մտցնել ԱԺ պատգամավորական ցուցակի մեջ և պատգամավոր դառնալ: Որքան էլ զարմանալի է, ճիշտ հակառակն է ԱԺ պատգամավոր, գործարար Դերժավայի Արկադի (Արկադի Համբարձումյան) դեպքում: Մինչև երեկ նա կտրականապես մերժում էր ՀՀԿ-ի` Սպիտակի ենթաշրջանում ՀՀԿ–ի ռեյտինգային ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրվելու առաջարկը: Մարդը հոգնել է, չի ուզում ԱԺ–ում նստել, բայց ՀՀԿ վերնախավը նրան ստիպում է անպայման դնել թեկնածությունը և ձայներ հավաքել ՀՀԿ-ի համար: Բանն այն է, որ այս տարածքում իշխող կուսակցությունը ընտրությունների համար Արկադի նման «փող թափող թեկնածու» չունի: Կարծում ենք Դերժավայի Արկադի չեմուչումը երկար չի տևի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր