211652_close_icon
views-count4585 դիտում article-date 12:30 26-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը բարձրացավ 2-րդ տեղ

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում կայացավ Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը Լևոն Արոնյանը [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/25/1056963/]կարողացավ[/url] 28 քայլում պարտության մատնել Ռիչարդ Ռապորտին: Մրցաշարի առաջատար Ուեսլի Սոն հաղթեց Ռադոսլավ Վոյտաշեկին, իսկ Սերգեյ Կարյակինը ուժեղ գտնվեց Դմիտրի Անդրեյկինից: Հարիկրիշնա – Կարլսեն, վան Վելի – Գիրի, Ադհիբան – Նեպոմնյաշչի և Էլյանով – Վեյ Յի պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 10-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է 7 միավոր վաստակած Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Պավել Էլյանովն ու Վեյ Յին վաստակել են 6-ական միավոր և կիսում են 2-6-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ Արոնյանը գտնվում է 2-րդ հորիզոնականում: Այսօր մրցաշարում հանգստյան օր է: Վաղը կայանալիք 11-րդ տուրում Արոնյանի մրցակիցն է Ռադոսլավ Վոյտաշեկը:

Նմանատիպ նյութեր