10776 դիտում
17:07 26-01-2017
Մոսկվան դժգոհ է Դոնալդ Թրամփի որոշումից
Միացյալ Նահանգները ճիշտ կանի՝ հաշվի առնի Սիրիայում փախստականների համար անվտանգ գոտիներ ստեղծելու բոլոր հնարավոր հետևանքները, իսկ Մոսկվայի հետ ամերիկացիները այդ հարցով չեն խորհրդակցել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է RBC-ն։
«Ոչ, ռուսական կողմի հետ մեր ամերիկացի գործընկերները չեն խորհրդակցել և այդ որոշումը սուվերեն է»,-նշել է նա։
Վերջինիս խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի այդ քայլի բլոր այն հնարավոր հետանքները, որոնք կսպառնան բնակիչներին, եթե Սիրիայում անվտանգ գոտիներ ստեղծվեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ABC-ին տված հարցազրույցում հաստատել է անվտանգ գոտիների ստեղծման մասին իր մտադրությունը։
Նմանատիպ նյութեր
9565 դիտում
23:30 02-06-2017
Մակրոնը Թրամփի որոշումից դժգոհ գիտնականներին ու բիզնեսմեններին առաջարկել է տեղափոխվել Ֆրանսիա
2054 դիտում
11:52 02-06-2017
Նավթի համաշխարհային գները նվազում են Թրամփի որոշումից հետո
26164 դիտում
10:49 19-11-2016
Վարչապետը դժգոհ է երեք նախարարների աշխատանքից. Նախագահականը դժգոհ է ուրիշ երեքից «Ժամանակ»
Այս բաժնից
1264 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
895 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին
910 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը