211652_close_icon
views-count5663 դիտում article-date 15:52 26-01-2017

Ստեփանծմինդա-Լարսին այլընտրանքային երթուղիներ են փնտրվում

ՌԴ գործընկերների հետ բանակցություններից հետո Կարեն Կարապետյանը, հաշվի առնելով Ստեփանծմինդա-Լարս ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները, ավտոմոբիլային ճանապարհահատվածում եղանակային պայմաններով պայմանավորված թողունակության սահմանափակումները, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարել է Ռուսաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ քննարկել և մինչև մարտի 1-ը կառավարությանը ներկայացնել առաջարկություններ այլընտրանքային երթուղիներով տրանսպորտային փոխադրումներ կազմակերպելու վերաբերյալ: Գործադիրի ղեկավարը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին հանձնարարել է քննարկել ՀՀ կառավարության 2010 թվականի N 98-Ն որոշմամբ սահմանված «Մատչելի բնակարան՝ երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագրով նախատեսված արտոնությունների վերանայման հնարավորությունը՝ մասնավորապես բարձրացնելով ծրագրի շրջանակում ձեռք բերվող բնակարանների արժեքի շեմը և նվազեցնելով պարտադիր կանխավճարների չափը: Ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցը քննարկել նաև ՀՀ կենտրոնական բանկի հետ:

Նմանատիպ նյութեր