10000 դիտում
18:54 24-02-2017
Համոզված եղեք, որ Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ լինելու է. Կարեն Կարապետյան
Վրաստան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարական պատվիրակության անդամներն այցելել են Թբիլիսիի «Հերոսների» հրապարակ և ծաղկեպսակ դրել հուշակոթողին:
Այնուհետև Կարեն Կարապետյանն ուղևորվել է Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցի, շրջայց կատարել եկեղեցուն կից գործող Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթության, մշակույթի և երիտասարդության կենտրոնում, այնուհետև հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչներին:
Կառավարության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ և նշել, որ այն գնահատում է առարկայական, կառուցողական, ջերմ և բովանդակալից: «Քննարկել ենք այն բոլոր ոլորտները, որոնք երկկողմ հետաքրքրություն են ներկայացնում: Բոլոր ուղղություններով ունենք պայմանավորվածություններ: Ավելին, պայմանավորվել ենք նոր՝ տարածաշրջանային բնույթի որակ հաղորդել մեր տնտեսական համագործակցությանը, որպեսզի արտաքին աշխարհի առջև հաճախակի հանդես գանք համատեղ մեծ շուկայով, դա կլինի զբոսաշրջության ոլորտը, մեր նոր ազատ տնտեսական գոտին, որը ստեղծում ենք հարևան Իրանի հետ և այլ ոլորտներ: Խոսել ենք բիզնեսի էքսպանսիայի մասին, պայմանավորվել ենք, որ զբոսաշրջության ոլորտում վրացական փորձը մենք օգտագործենք, իսկ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր փորձը փոխանցենք վրացական կողմին: Այս կառուցողական այցն ինձ ոգևորում է և պարտավորեցնում»,- նշել է Կարեն Կարապետյանը՝ ավելացնելով, որ վրացի գործընկերներին առաջարկվել է Հայաստանի հարթակն օգտագործել ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել վրաց գործարարների համար նշանակել «բաց օր», որի ընթացքում Հայաստանում նրանց հետ քննարկվելու են տարբեր ծրագրեր: Անդրադառնալով Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհի մասին հարցին՝ վարչապետը նշել է. «Հարցը քննարկել ենք: Համոզված եղեք, որ լինելու է»:
Այցի ավարտին վարչապետը եղել է նաև Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնում, ծանոթացել առկա վիճակին: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը տեղեկացրել է, որ Վրաստանի կառավարությունը հատկացնելու է 3,5 միլիոն լարի՝ թատրոնի հիմնանորոգման նպատակով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
5663 դիտում
15:52 26-01-2017
Ստեփանծմինդա-Լարսին այլընտրանքային երթուղիներ են փնտրվում
9137 դիտում
10:32 25-01-2017
Կարեն Կարապետյան. «Վստահ եղեք՝ ամենալավ երկիրը հայերի համար Հայաստանն է լինելու». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
556 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
583 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1201 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN